Վերջերս մեծ տարածում ստացած Limbo խաղը վերջապես հասավ նաև Apple համակարգիչներին, գրում է Playdead ստուդիան:
Խաղի օրիգինալ տարբերակը գրվել էր անցած տարվա հուլիսին՝ Xbox 360 խաղասարքերի համար, մեկ տարուց հայտնվեց դրա PS3-տարբերակը, իսկ օգոստոսին՝ սեղանի համակարգչի համար նախատեսված տարբերակը: Հաղորդվում է, որ դեկտեմբերի 21-ին խաղը նկատվել է Mac App Store-ում՝ $9,99 գնով:
Խաղը, որ իրականացված է «ստվերների թատրոնի» մոտիվներով, ուշադրություն է գրավում զարմանալի իրականացմամբ: Այնտեղ մենք ղեկավարում ենք անտառում արթնացած անանուն տղային, որի նպատակն է գտնել կորած քրոջը: Տղան շարունակ ընկնում է բազմապիսի թակարդների մեջ, նրա ճանապարհը դժվար է, անընդհատ սպառնում են հսկա սարդերը կամ ճահիճները, թակարդները կամ թունավոր նետերը: Դե իսկ վերջաբանն ընդհանրապես բացակայում է. ավելի ճիշտ՝ մնում է ինքնուրույն պատկերացնել և լրացնել տեսածը: Որոշները կարծում են, որ խաղում ցուցադրված է քավարանը, իսկ ոմանք էլ, որ Limbo-ն մարդկային ծերացման ալեգորիկ ներկայացումն է...
2010 թվականին անկախ խաղերի փառատոնում (IGF) խաղն արժանացավ «լավագույն տեսողական կատարում» և «լավագույն տեխնիկական իրականացում» կոչումներին:
Комментариев нет:
Отправить комментарий