вторник, 20 декабря 2011 г.

Ստեղծվել է կտոր, որը լվանալու համար բավական է միայն այն «արևին տալ»

Գիտնականները ստեղծել են նոր տեսակի բամբակե կտոր, որն ինքնամաքրվում է բծերից ու բակտերիաներից արևի ճառագայթների ազդեցությամբ: Դոնգուա համալսարանի մասնագետները ստացել են այս կտորը տիտանիումի երկօքսիդից ու նիտրոգենից: Այս նյութերի շնորհիվ կտորի բծերն ու մանրէները ոչնչանում են արևի լույսի ներքո: Հաղորդում է Wired-ը:

Այսպիսի սպիտակ կտորից, օրինակ, արևի օգնությամբ մաքրվում է նարնջի հետքը: Այն կարելի է նաև լվանալ ու չորացնել, և դա չի ազդի կտորի որակի վրա:

Նշենք, որ տիտանիումի երկօքսիդն արդեն օգտագործվում է նաև պատուհանների, լոգարանի ու խոհանոցի ինքնամաքրման համար:

Комментариев нет:

Отправить комментарий