Ինգուշեթիայում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները Ջեյրախի շրջանի անտառում տարօրինակ, ձնեմարդու նման` 2 մետր հասակով կենդանի են բռնել: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է Ինգուշեթիայի աշխատանքի և հանրային զարգացման նախարար` Բագաուդին Մարշանին:
Նախարարի խոսքերով` բռնված կենդանուն տեղափոխել են Նազրանի շրջանի Սուրխախի բնակավայրի հանգստյան տան տարածքում գտնվող կենդանաբանական այգի:
«Կենդանին նման է 2 մետր հասակ ունեցող, մուգ գույնի գորիլայի: Հավանաբար էգ է: Շատ խոշոր է: Սովորաբար գորիլաները հենվում են դիմացի թաթերի վրա, իսկ այս կենդանին ուղղաձիգ է կանգնում` մարդու նման: Գռմռում է և անհասկանալի ձայներ է արձակում», - պատմել է նախարարը:
Նա նշել է, որ կենդանին շատ վախեցած է, հիմնականում սնվում է մսով և բուսականությամբ:
«Որոշները ասում են, որ ձնեմարդ է, այլոք` խոշոր կապիկ, բայց անկեղծ ասած ես նման բան կյանքում չեմ տեսել», - հայտնել է Բ. Մարշանին
«Մի քանի օրից Մոսկվայից Ինգուշեթիա պետք է մասնագետներ ժամանեն և տանեն այդ տարօրինակ կենդանուն», - ասել է գերատեսչության ղեկավարը:
Комментариев нет:
Отправить комментарий