четверг, 29 декабря 2011 г.

Սուրբ ծննդյան օրը վերածել են «Սմարթֆոնի օրվա»

Flurry Analytics ընկերությունը հրապարակել է Ծննդյան տոներին ակտիվացված բջջային սարքերի մասին վիճակագրություն: Սանտա Կլաուսը դեկտեմբերի 25-ին նվիրել է 6,8 մլն սմարթֆոն, պլանշետ ու նվագարկիչ:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում օրական ակտիվացել են մոտ 1,5 մլն սմարթֆոններ ու պլանշետներ, որոնց թիվը Ծննդյան տոնին ավելացել է 4,5 անգամ: Համեմատության համար նշենք, որ 2010-ի դեկտեմբերի 24-ին և 25-ին ակտիվացել է 2,8 միլիոն գաջեթ:

Google-ի բջջային մշակումների բաժնի տնօրեն Էնդի Ռուբինը Twitter-ում գրել է, որ երկու օրվա ընթացքում ակտիվացվել է 3,7 մլն Android-սմարթֆոն, մինչդեռ ոչ տոնական օրերից այս ցուցանիշը չի անցնում 700 հազարը:

Համադրելով Flurry Analytics-ի ու Google-ի ներկայացրած տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ դեկտեմբերի 25-ին ակտիվացվել է 2,22 մլն Android-սարք և 4,6 միլիոն iOS-սարք:.

Комментариев нет:

Отправить комментарий