понедельник, 19 декабря 2011 г.

Ամանորյա սննդակարգի վնասները

Մոտենում է Ամանորը, բոլորս տոնական տրամադրություն ունենք, սակայն հեքիաթային Ամանորի շքեղ տոնակատարությունից հետո հաճախ գլխախացավեր կամ առողջական այլ խնդիրներ են առաջանում և մեզ ուղեկցում օրեր շարունակ, փչացնելով ոչ միայն մեր առողջությունը, այլև տրամադրությունը: Ըստ<<ԳրիգորԼուսավորիչ>>շտապ բուժօգնության գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի բաժնի վարիչ Կ. Մարկոսյանի, այս խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին պետք է սնվել չափավոր, ուտելիքի բազմազան տեսակներ չխառնել իրար, զերծ մնալ հին, ժամկետանց սննդից: Ահա մի քանի մասնագիտական խորհուրդներ, որոնք զերծ կպահեն նման խնդիրներից.

1.Նախքան կենացին մի բաժակ խմելը, պետք է ուտել, բայց ոչ յուղոտ կերակուր, որ կնպաստի ալկոհոլի արագ յուրացմանը.
2.Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը,շատ աղի կերակուրներ պետք չէ ուտել.
3.Ջրազրկումը կանխարգելելու, ինչպես նաև օրգանիզմը մաքրելու համար հարկ է շատ օգտագործել հյութեր և հանքային ջրեր.
4.Ամանորյա օրերին քնելուց առաջ անպայման ջուր կամ մածուն խմել: Կարելի է նաև կանաչ թեյ:
5.Առավոտյան խմել մի բաժակ տաք ջուր, որպեսզի խթանվի աղեստամոքսային համակարգի աշխատանքը:

Այսպիսով, ավելի լավ է նախապես տեղեկանալ այս ամենին և Ամանորը նշել առանց ավելորդ խնդիրների: Փորձենք հետևել նշված խորհուրդներին ու կկարողանանք դիմակայել գայթակղիչ ուտեստներին, գիտակցելով նույն այդ համեղ ուտեստների <անհամ> կողմերը:

Комментариев нет:

Отправить комментарий