среда, 21 декабря 2011 г.

Ջոբսը եղել է թուրքերի թշնամին

«Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը Ստամբուլում եղած ժամանակ հայտարարել է, որ թուրքերը ցեղասպանել են 1,5 մլն հայերի: Այս մասին, վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է Ջոբսի' Ստամբուլում եղած ժամանակ նրա զբոսաշրջային ուղեվար Ասիլ Թունջերը:

Թունջերի խոսքով' ՏՏ ոլորտում աշխարհահռչակ Սթիվ Ջոբսը, ում հայտնագործությունների արդյունքից օգտվում են նաեւ թուրքերը, եղել է թուրքերի թշնամի: Վերջինս թուրքական ԶԼՄ-ներին պատմել է, որ չիմանալով, թե ում է ուղեկցում Ստամբուլի տեսարժան վայրերը ցույց տալու համար, Սուրբ Սոֆիայի տաճարին մոտենալու ժամանակ Ջոբսը չի կարողացել զսպել իր զայրույթը' տեսնելով տաճարի շուրջ մահմեդական մինարեները: «Ես նրան բացատրեցի, որ այդ մինարեները թուրքերը կառուցել են քրիստոնեական տաճարը զավթելուց հետո' այն մզկիթ դարձնելու համար: Դրանից հետո նա ինձ ուղղակի հարցախույզի ենթարկեց' ասելով, թե ինչ արեցիք Ստամբուլում եւ Թուրքիայում բնակվող միլիոնավոր ոչ մահմեդականների հետ: Դեռ բերանս չբացած'նա հայտարարեց. «Դուք ցեղասպանության ենթարկեցիք 1,5 մլն հայերի: Դե բացատրիր, թե դա ինչպես եղավ», -պատմել է Ջոբսի թուրք գիդը:

Комментариев нет:

Отправить комментарий