четверг, 22 декабря 2011 г.

Բուդապեշտում տեղադրվել է Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձան

Հունգարիայում տեղադրվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձան, որն առաջինն է աշխարհում: Հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը: Այն գտնվում է Բուդապեշտի տեխնոպարկում, որտեղ տեղակայված են ՏՏ-ընկերությունների գրասենյակներ:

Հուշարձանի պատրաստումն ու տեղադրումը ֆինանսավորել է հունգարական «Գրաֆիսոֆթ» ընկերությունը, որի հիմնադրմանը 1884թ. ֆինանսապես աջակցել է Ջոբսը:

Արձանն ունի երկու մետր բարձրություն ու պատկերում է Ջոբսին իր սիրելի հասարակ հագուստով:

«Գրաֆիսոֆթ»-ի հիմնադիր Գաբոր Բոյարի խոսքով՝ Ջոբսն առաջինն էր, ով ստեղծեց «մարդկային դեմքով» տեխնոլոգիաներ՝ հասանելի դարձնելով դրանք համակարգչային սեղանի, այնուհետև գրպանի համար:

Комментариев нет:

Отправить комментарий