KLM Royal Dutch Airlines ավիաուղիները ծրագրում են գործարկել սոցիալական ծառայություն, որը թույլ կտա ընտրել՝ ում հետ թռչել: Հաղորդում է TechCrunch-ը:
KLM Royal Dutch Airlines-ը բավական խոշոր ընկերություն է, որը գործում է դեռևս 1919թ.-ից: Մասնավորապես՝ ծառայությունը կկոչվի «meet & seat» (ծանոթացիր և նստիր), և այն իրենից չի ներկայացնում առանձին սոց. հարթակ, այլ Facebook-ի կամ Linkedin-ի բաղկացուցիչ մաս:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ ավելի վաղ Malaysia Airlines-ը թողարկել է Facebook-ով տոմսերի պատվիրման համակարգ, որտեղ կարելի է նաև տեսնել՝ ընկերներից ովքեր են պատրաստվում մեկնել այդ ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий