суббота, 17 декабря 2011 г.

«Թմրահաց». Բոլիվիայում նոր սննդատեսակ է վաճառքի հանվել

Բոլիվիայում անսովոր հացաբուլկեղեն են վաճառքի հանել։ Ինչպես նշում է La Segunda-ն՝ դեկտեմբերի 17-ին, ամանորյա տոներին ընդառաջ, բոլիվիացի գյուղացիները հացի արտադրության մեջ օգտագործել են կոկայի տերևներ։ Այս պահի դրությամբ արդեն վաճառքի է հանվել ավելի քան 5000 հացաբուլկեղեն։ Հեղինակները նախատեսում են առաջիկայում շարունակել այս տարօրինակ հացի արտադրությունը։
Հացը կարժենա մոտ 4 ԱՄՆ դոլար, սակայն ցանկացողները հնարավորություն կունենան այն գնել միայն Կոչաբամբայից, իսկ 2012թ. այն կտարածվի ողջ երկրով։ Արտադրող ընկերությունը հայտարարել է, որ՝ կոկայի օգտագործումը լրացուցիչ էներգիայի աղբյուր է։ «Մեր նպատակն է՝ ապացուցել, որ կոկան կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, մենք պլանավորում ենք այն օգտագործել նաև էներգետիկ ըմպելիքների, լիկյորների և այլն»։
Բոլիվիական իշխանությունները հայտարարել են, որ կոկայի տերևը թմրանյութ չի համարվում և իրենք դեմ չեն, որպեսզի այն օգտագործվի սննդամթերքի մեջ։
Հավելենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն անձամբ կոչ է արել միանալ այս գաղափարին։ Նա մի շարք միջազգային հանդիպումների ժամանակ, բազմիցս ծամել է կոկայի տերևներ։

Комментариев нет:

Отправить комментарий