Facebook-ի նորությունների ժապավենում 2012թ. սկզբից կհայտնվեն գովազդային բլոկեր։ Գովազդային բլոկը կունենա նույն տեսքը, ինչն ունեն ընկերների կողմից տարածվող նորությունները, և կարգավիճակների թարմացումները (status updates), սակայն դրանց կողքին կհայտնվի Sponsored (վճարված) պիտակ։
Օգտատերերը չեն կարողանա հրաժարվել գովազդից, բայց կտեսնեն օրական մեկ գովազդից ոչ ավելի։ Բացի այդ, նրանք կկարողանան թաքցնել նորությունը, ինչպես թաքցնում են ընկերների ցանկացած նորություն։
Առաջին անգամ նման գովազդի պրակտիկա Facebook–ն ունեցել էր 2006թ., սակայն 2008թ. հրաժարվել էր այդ գործելաոճից։ Ավելի ուշ գովազդը «տեղափոխվեց» կայքի աջ հատված, իսկ 2011թ. հունվարից գովազդատուները հնարավորություն ստացան իրենց գովազդային հաղորդագրություններում հղում անել օգտատերերի գրած բառերին կամ նշել նրանց գործողությունները (լայքերը, հրապարակման հղումները և այլն), որոնք կապված են ապրանքի գովազդման հետ։
Գովազդի նման տեսակը ստացել է «Հովանավորների նորություններ» անունը։ 2011թ. սեպտեմբերին Facebook–ի աջ մասում հայտնվեց «թիզեր»՝ բլոկ որում իրական ժամանակի ռեժիմում հրապարակվում են ընկերների նորությունները։ Ավելի ուշ ընկերությունը սկսեց «հովանավորների նորությունները» թողարկել նաև «թիզերում»։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Հովանավորների նորությունները ավելի գրավիչ են օգտատերերի համար, քան սովորական գովազդը։ Նշենք նաև, որ ավելի վաղ մամուլը գրում էր, որ օգտատերերի տեղեկատվության նման օգտագործումը կարող է խախտել Կալիֆորնիայի նահանգի գովազդի մասին օրենքը:
Комментариев нет:
Отправить комментарий