Արգենտինայի գիտնականները Անտարկտիդայում հսկայական խոտակեր դինոզավրի` տիտանոզավրի մնացորդներ են հայտնաբերել, ով ապրել է 70 մլն տարի առաջ: Հնեաբանները Ջեյմս Ռոսի կղզում, սառցե մայրցամաքի ափերի մոտ հին մողեսի կմախք են գտել:
Այս բացահայտման մասին զեկույցը հրապարակվել է Naturwissenschaften ամսագրում:
Տիտանոզավրը խոտակեր է, որն ապրել է 70-65 մլն տարի առաջ: Այն ունի մոտ 20 մետր երկարություն: Մինչ վերջերս համարվում էր, որ տիտանոզավրերն ապրել են ներկա Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ափերին, գրում է RBK-ն:
Իսկ ներկայումս, գիտնականները պարզել են, որ դրանք ապրել են նաեւ Անտարկտիդայում:
Комментариев нет:
Отправить комментарий