вторник, 20 декабря 2011 г.

Apple-ն ու Google-ը կստեղծեն համակարգիչներ, որոնք հնարավոր է ամրացնել մարմնին

Apple ու Google ընկերությունները կստեղծեն համակարգիչներ, որոնք հնարավոր է կրել մարմնի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նման համակարգիչների դասին են պատկանում գաջեթները, որոնք ամրացվում են անմիջապես մարդկանց մարմնին և տիրապետում են հաղորդակցման զարգացած հնարավորություններով:

NYT-ի տվյալներով`Apple-ը ցանկանում է ստեղծել iPod փլեերի նման սարք, որը կամրացվի մարդու ձեռքին: Մարդը կարող է կառավարել սարքը ձայնային հրամաններ արձակելով, ճիշտ այնպես, ինչպես անում է Siri ֆունկցիաներով iPhone 4S-ը:

Ընկերության ևս մեկ գաղափար գտնվում է մշակման փուլում. ստեղծել փոքրիկ սարք- ասիստենտ, որը կամրացվի ավելի հզոր գաջեթի (գրպանում կամ պայուսակում գտնվող սմարթֆոնի կամ պլանշետի) հետ, որն էլ նրան կփոխանցի օգտագործողի հրամանները`ստացված տեղեկությունն արտացոլելով դիսփլեյին:

Google ընկերությունը նույնպես հետաքրքրված է «կրիչ» համակարգիչների ստեղծմամբ: 9to5Google-ի համաձայն` այն ընտրել է այլ ճանապարհ`ակնոցների ձևով, որոնք տեղեկություները կարտացոլեն ապակիների փոխարեն թափանցիկ դիսփլեյի վրա:

NYT-ի և 9to5Google-ի լրագրողները տեղեկություններ չունեն, թե երբ կհայտնվեն դրանց փորձնական տարբերակները:

Комментариев нет:

Отправить комментарий