Zeo ընկերությունը թողարկել է հատուկ սարքավորում, որը հուշում է, թե ինչ անել առողջ քուն ունենալու համար: Սարքը կոչվում է Zeo Mobile և արժե մոտ 99 դոլար: Zeo Mobile-ն իր բնագավառում միակը կամ առաջինը չէ. վերջին տարիների ընթացքում շուկայում են հայտնվել բազմաթիվ նմանատիպ սարքավորումներ, սակայն այս սարքի արդյունավետությունը գերազանցում է նախկին բոլոր սարքերը: Հաղորդում է Mobbit-ը:
Քնից առաջ անհրաժեշտ է այս սարքը հագցնել գլխին, որից հետո այն կսկսի չափել ուղեղի ակտիվությունը քնի ժամանակ՝ որոշելով բոլոր կարևոր փուլերը. արագ, խորը և թեթև քուն: Գիշերվա ընթացքում սարքը սմարթֆոնին կուղարկի տեղեկություններ քնի ընթացքի մասին, իսկ առավոտյան արդեն հնարավոր կլինի տեսնել արդյունքները: Սարքին կցված հատուկ ծրագիրը կմշակի հատուկ ռեժիմ, որին հետևելով կարճ ժամանակում հնարավոր է կարգավորել քունը:
Նշենք, սակայն, որ սարքը վաճառվում է միայն ԱՄՆ-ում և ԵՄ-ում, իսկ օնլայն պատվիրելու հնարավորություն դեռևս չկա:
Комментариев нет:
Отправить комментарий