воскресенье, 18 декабря 2011 г.

Facebook-ում տեղադրված լուսանկարների 77%-ում մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են գտնվում

Մասնագետների անցկացրած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Facebook սոցիալական կայքում տեղադրված 75%–ից ավելի լուսանկարներում մարդիկ գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ: Ինչպես տեղեկացնում է Fox News-ը` հատկապես ուշագրավ են բրիտանացիների լուսանկարները:

Հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավարի կարծիքով` քանի որ այսօր հասարակությունն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ինտերնետում, հետազոտության հիմնական նպատակն էր` պարզել, թե ինչպես է այդ ժամանակն օգտագործվում, իսկ դրա լավագույն միջոցն էր` ուսումնասիրել բաժանորդների լուսանկարները:

Հավելենք, որ համաձայն մեկ այլ հաշվարկի` Facebook-ի բաժանորդների մոտ 12%-ը արգելափակում են իրենց լուսանկարները, 50%-ը թույլատրում են միայն ընկերներին, իսկ 28%-ը` հասանելի են դարձնում բոլորին:

Комментариев нет:

Отправить комментарий