Եվրոպական խորհուրդը Seventh Framework Programme (FP7) ծրագրի շրջանակներում միջոցներ է տրամադրել նոր տիպի օպերատիվ հիշողության սարքերի մշակման համար:
Երեք տարի տևողությամբ այս նախագիծը ստացել է RAMPLAS անվանումը: Իրենց մասնակցությունն են ցուցաբերում ընկերություններ Գերմանիայից, Հունաստանից, Հոլանդիայից և Ֆինլանդիայից:
Հետազոտողները մտադիր են վերանայել ժամանակակից RAM հիշողությունների աշխատանքի սկզբունքն ու կառուցվածքը՝ ստեղծելով նոր սերնդի տեխնոլոգիաներ՝ ապագայի գերարդյունավետ համակարգիչների համար: Ենթադրվում է, որ նոր տիպի հիշողությունը կօգտագործի տվյալների օպտիկական փոխանցումը, ապահովելով մինչև 100 Գբիթ/վ թողունակություն՝ համեմատաբար փոքր էներգաօգտագործմամբ:
Նոր տիպի օպերատիվ հիշողությունը թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ժամանակակից համակարգչային պրոցեսորների պոտենցիալը, գրում է PhysOrg-ը:
Комментариев нет:
Отправить комментарий