«Одноклассники» սոցցանցի ադմինիստրացիան հայտարարել է մոտալուտ փոփոխությունների մասին: Կայքի կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ կայքի դիզայնը առավելագույնս կպարզեցվի, սակայն հաշվի առնելով սոցցանցից օգտվողների պահպանողականությունը՝ արտաքին փոփոխությունները կգործարկվեն աստիճանաբար:
Մասնավորապես՝ սոցցանցն արդեն հրաժարվել է էջի վերևում գտնվող մենյուից, իսկ օնլայն ընկերների ցանկը ձախից տեղափոխվել է աջ: Իզրյադնովի խոսքով՝ կգործարկվեն նաև նոր ֆունկցիաներ, իսկ մի քանի ծառայություններ կդառնան անվճար:
Комментариев нет:
Отправить комментарий