IBM ընկերությունը հայտարարել է ավանդական 5 in 5 տեսությունը, որտեղ ընդգրկված են ամենաազդեցիկ 5 տեխնոլոգիաները։ Նմանատիպ տեսությունն անց է կացվում արդեն 6-րդ տարին անընդմեջ՝ տեղեկացնում է MIG News-ը։
Առաջին տեղում «կանաչ» էներգիան է, որը հանդիսանում է ամենաարդյունավետ էներգիայի աղբյուրը։ Ինչպես նշվում է IBM ընկերության տոսությունում՝ այս էներգիան կարելի է ստանալ մարդու շարժումից, վազքից և այլն։ Ցանկացած շարժվող կամ ջերմացնող բան կարող է հանդիսանալ նմանօրինակ էներգիայի աղբյուր։
Երկրորդ տեղում մարդու կենսաբանական մատնահետքերի հայտնաբերման տեխնոլոգիան է։ Այս համակարգի օգնությամբ մարդիկ կձերբազատվեն տարատեսակ գաղտնաբառեր հիշելուց։ Ինչը նաև վերաբերում է սոցիալական կայքերին, բանկոմատներին, էլեկտրոնային փոստերին և այլն։
Չորրորդ և հինգերորդ տեղերում թվային անհվասարության խնդրի լուծումն է և անձնավորված գովազդի տարածումը։ Ամերիկացի գիտնականների կարծիքով թվային անհավասարության խնդիրը կարելի լուծված համարել բջջային հեռախոսների տարածման շնորհիվ։
Հավելենք, որ նույն գիտնականների կանխատեսմամբ 2017թ. աշխարհի բնակչության ավելի քան 80%-ը կօգտվի բջջային հեռախոսներից։
Комментариев нет:
Отправить комментарий