суббота, 17 декабря 2011 г.

Չինացու կուլ տված 15սմ մեխը հայտնվել է թոքի վրա

Չինաստանի Հուանգշի նահանգի 48-ամյա ատաղձագործ Լի Քսիանյանը աշխատանքի պահին կուլ է տվել 15սմ երկարությամբ մեխը։ Ինչպես տեղեկացնում է WTF News-ը՝ չինացուն անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Բժիշկների հավաստմամբ՝ հսկա մեխը ծակելով շնչափողը, հայտնվել է աջ թոքի վրա։

Ինչպես նշում է պրոֆեսոր Հու Կի Ֆեդը՝ մեխն անմիջապես փորձել են հանել բրոնխոսկոպիկ եղանակով։ Սակայն, երբ առաջին անգամ այն հասել է մինչև բերան, Լին կրկին այն կուլ է տվել, վերջինս հայտնվել է ձախ թոքի վրա։ Վերջիվերջո, մի քանի անգամ կուլ տալուց հետո, այն հասել է ստամոքս, որտեղից գաստրոսկոպիկ եղանակով հանվել է։ Այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։

Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий