Ամստերդամի «Այաքսի» 19-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպանն Անգլիա կարող է տեղափոխվել միայն ամռանը: Հնարավոր գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը Չեմպիոնների լիգայի շրջանակներում անց է կացրել 6 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում միմյանց հետ մրցելու են հենց «Այաքսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Комментариев нет:
Отправить комментарий