Թեև տպավորություն կարող է ստեղծվել, որ Internet Explorer արդեն ոչ ոք չի օգտագործում, Microsoft-ի դիտարկիչը շարունակում է մասնաբաժին ունենալ շուկայում: Ավելին՝ շատերը դեռ օգտվում են Windows XP-ից, որտեղ լռակյաց դիտարկիչը հենց IE 6-ն է՝ չնայած դիտարկչի վերջին տարբերակն իններորդն է:
Microsoft-ը հայտարարել է, որ 2012-ից IE6-ը կթարմացվի ստիպողաբար՝ առանց օգտագործողի ցանկությունը հաշվի առնելու: IE-ի նոր տարբերակը կտեղադրվի ֆոնային ռեժիմում, ինչպես Chrome-ի դեպքում է:
Windows XP-ում այն կթարմացվի մինչև 8-րդ տարբերակն, իսկ Vista-ում և 7-ում՝ մինչև 9-րդ:

Комментариев нет:
Отправить комментарий