пятница, 16 декабря 2011 г.

Սթիվ Ջոբսի հայ ընկերոջ կարծիքով՝ Apple-ի հիմնադրին սպանեց արևելյան բժշկությունը

Սթիվ Ջոբսի ամենամտերիմ ընկերներից Ավետիս Թևանյանը հայտարարել է, որ Apple-ի հիմնադիրը գուցեև կենդանի լիներ, եթե ժամանակին դիմեր բժիշկներին:

«Սթիվը երկար ժամանակ համոզում էր ինքն իրեն, որ կկարողանա ինքնուրույն բուժվել»,-պատմել է Թևանյանը BBC-ին տված հարցազրույցում:

Ավետիս Թևանյանը եղել է Ջոբսի կոլեգան. մինչև 2006-ը նա Apple-ում ղեկավարել է ծրագրային տեխնոլոգիաների բաժինը: Նրա խոսքով՝ Ջոբսը չէր սիրում վստահել ուրիշների կարծիքին ու այնքան էր վստահ իր ուժերին, որ հաճախ առանց գիտակցելու փորձում էր փոխել իրեն շրջապատող իրականությունը:

Ջոբսը շրջապատողներին իրեն հավատացնելու ձիրք ուներ, որն օգնում էր առաջ տանել Apple-ի ինովացիոն տեխնոլոգիաները:

Սակայն 8 տարի առաջ, երբ բժիշկները ենթաստամոքսային քաղցկեղ հայտնաբերեցին, Ջոբսը հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել վիրահատության և կբուժվի ոչ ավանդական բժշկության միջոցներով:

2004-ին, տեսնելով, որ արևելյան բժշկությունն այնքան էլ չի օգնում, նա համաձայնվեց վիրահատվել, բայց արդեն ուշ էր, հիվանդությունը դուրս էր եկել վերահսկումից:

«Պետք էր ավելի շուտ անել վիրահատությունը»,- իր կենսագիր Ուոլտեր Այզեկսոնի հետ զրույցում խոստովանել էր Ջոբսն, ով կյանքից հեռացավ 2011-ի նոյեմբերի 5-ին՝ 56 տարեկան հասակում:


Комментариев нет:

Отправить комментарий