пятница, 16 декабря 2011 г.

Microsoft-ը գործարկում է ուսանողների համար նախատեսված սոցցանցը

Microsoft-ը պաշտոնապես հայտարարում է So.cl-ի գործարկման մասին: Այսօր կայքում կարող են գրանցվել Վաշինգտոնի, Սիրակուզիի և Նյու Յորքի համալսարանների ուսանողները. բուհերի ցուցակն աստիճանաբար կընդլայնվի: Հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

So.cl-ի ստեղծման նպատակն է ընդլայնել ուսանողների կրթական փորձն ու շփվելու նոր հնարավորություններ տալ: Ցանցում հնարավոր է տեղադրել նկարներ, տեսանյութեր, ինչպես նաև ստեղծել միևնույն հետաքրքրությունների շուրջ համայնքներ:

Նշենք, որ Facebook-ը սկզբնական շրջանում նույնպես նախատեսված է եղել միայն ուսանողների համար:


Комментариев нет:

Отправить комментарий