Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Դոնեցկի Շախտյորի մամուլի ծառայության համար մեկնաբանել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Լրագրողների, ֆուտբոլային ակումբների նախագահների, թիմերի մարզիչների եւ ավագների հարցման արդյունքում երկրորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ազգային հավաքականի եւ Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Հենրիխը հաղթեց մեծ առավելությամբ: Նշանակում է` այդ հաջողությունը վաստակած է: Ավելի քան 400 ֆուտբոլային մասնագետներ են մասնակցել քվեարկությանը: Ես վստահ եմ, որ նա չի մեծամտանա: Հավատացեք ինձ` նա այդպիսի մարդ չէ: Անձամբ ինձ համար Հենրիխը միայն ֆուտբոլիստ չէ: Նա ինձ համար ասես որդի լինի: Վեց տարեկանից նա խաղացել է Փյունիկիում, որի նախագահը նախկինում ես էի: Նրա հայրը հիանալի ֆուտբոլիստ էր»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Комментариев нет:
Отправить комментарий