пятница, 16 декабря 2011 г.

Այն օրը, երբ երկնքից խնձորներ ընկան

Բրիտանիայի Քովենթրիի բնակիչները բնության անհավանական մի երևույթի են ականատես եղել. այս եղանակին հատուկ անձրևի կամ ձյան փոխարեն երկնքից հանկարծ նրանց գլխին խնձոր է թափվել: Օդերևութաբանները հակված են կարծելու, որ հիշյալ տեղանքում ձևավորվել է մրրիկ, որն օդ է բարձրացրել ինչ որ այգու խնձորները, իսկ հետո, պարզապես ցրել դրանք: Սակայն այս տեսության դեմ են արտահայտվել որոշ “քննադատներ”, որոնք փորձում են հավատացնել, որ Քովենթրիում միշտ էլ վհուկներ են ապրել ու կատարվածն էլ նրանց ձեռքի գործն է: Խնձորաթափի ժամանակ անցորդներն ու վարորդները ծայրահեղ զգուշություն էին ցուցաբերում, որպեսզի “աշնան հարվածի” տակ չհայտնվեն: Անսովոր “տեղումից” հետո բնակիչները հաշվել են երկնքից ընկած խնձորները, որոնք սովորական` 3 հատից շատ ու շատ ավելի էին` ուղիղ 100 հատ: 

ankakh.com

Комментариев нет:

Отправить комментарий