Մայամիում տեղի ունեցած Scope Miami արվեստի տոնավաճառում վաճառվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դիմանկարը: Գնորդը վճարել է 210 հազ. դրամ: Ինչպես փոխանցում է «Կորեսպոնդենտը», դիմանկարի հեղինակն ամերիկացի գեղանկարիչ Դեյվիդ Դատունան է` ամերիկա-չինական իր գործընեկեր Ալեքս գուֆենգ Չաոյի հետ: «Սթիվ Ջոբս. միլիոնավորների հայացքներ» ինստալացիան ժամանակակից աշխարհի առանցքային անձանց դիմանկարների շարքից է, որը կատարված է բացառիկ հեղինակային տեխնիկայով:
Ավելի քան հազար օպտիկական ոսպնյակների շերտի տակից ուրվագծվում է Սթիվ Ջոբսի դիմանկարը` ստեղծված աշխարհահռչակ փիլիսոփա, օբյեկտիվիզի տեսության հեղինակ Այն Ռենդի բազմաթիվ փոքր պատկերներից: Ռենդի գործերը ոգեշնչել են Ջոբսին, իսկ «Ատլանտը շտկեց ուսերը» գործը նրա սեղանի գիրքն էր, գրում է glavred.info-ն :

Комментариев нет:
Отправить комментарий