суббота, 17 декабря 2011 г.

Բրիթնի Սփիրսը երրորդ անգամ է ամուսնանում

Երգչուհի Բրիթնի Սփիրսը նշանվել է իր նախկին գործակալ Ջեյսոն Թրեւիկի հետ: Դեկտեմբերի 16-ին Twitter-ի միկրոբլոգի իր էջում Սփիրսը գրել է, որ նախօրեին Ջեյսոնն իրեն «նվեր է մատուցել, որի մասին ինքը վաղուց էր երազում»:

Ջեյսոնը լրատվամիջոցների մոտ հաստատել է նշանադրության լուրը, բայց երգչուհու ներկայացուցիչն առայժմ մեկնաբանություն չի տվել:

Us Weekly-ի տվյալներով` Թրեւիկը դեկտեմբերի 15-ին ընթրիքի ժամանակ առաջարկություն է արել իր ընկերուհուն եւ երեք կարատանոց ադամանդե քարով մատանի նվիրել: Ուշագրավ է, որ Թրեւիկը երգչուհուն իր ծննդյան օրն է առաջարկություն արել. լրացել է նրա 40 տարին: Դեկտեմբերի 16-ին զույգը նշանադրությունը տոնել է Լաս Վեգասում: Բրիթնի Սփիրսն իր նախկին գործակալ Ջեյսոն Թրեւիկի հետ սկսել է հանդիպել 2009թ. հունիսից:

Սա 30-ամյա երգչուհու երրորդ ամուսնությունը կդառնա: 2004թ. Սփիրսն ամուսնացել էր մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրի հետ, այդ ամուսնությունը 55 ժամ էր տեւել: Նույն տարում երգչուհին ամուսնացել էր պարող Քեւին Ֆեդերլայնի հետ, սակայն 2006թ. ամուսնալուծվել էին: Երկրորդ ամուսնությունից երգչուհին երկու որդի է ունեցել, որոնց խնամակալության իրավունքից զրկվել է:

Комментариев нет:

Отправить комментарий